ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

  • Բարձրագույն կրթություն` բիզնեսի, ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
  • Համակարգչային գերազանց հմտություններ` MS OFFICE փաթեթ:
  • Աշխատանքային փորձը (3 և ավել տարի) ՝ պարտադիր:
  • Հայերեն և ռուսերեն լեզուներով (բանավոր, գրավոր) հաղորդակցման գերազանց հմտություններ, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Տիրապետել՝
  • վաճառքի և մարքեթինգի հմտություններին,
  • շուկայի զարգացման և պահանջների հմտություններին,
  • կոմերցիոն առաջարկների կազման և ներկայացման գիտելիքներ,
  • վաճառքի ծավալները մեծացնելու կարողությանը և այլն:
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություն։
  • Պատասխանատու և սրտացավ վերաբերմունք՝ աշխատանքի նկատմամբ:
  • Ժամանակի կառավարման և հստակ վերջնաժամկետներով աշխատելու հմտություններ։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ներքին և ռուսաստանյան շուկայում պոտենցիալ նոր գնորդների և մատակարարների հայտնաբերում և ներգրավում:
  • Գործնական կապերի ստեղծում՝ պոտենցիալ և կորպորատիվ հաճախորդների հետ:
  • Պոտենցիալ գործընկերների առաջարկների մասին պահանջվող վերլուծությունների ներկայացում ղեկավարությանը:
  • Կոմերցիոն առաջարկների պատրաստում և ներկայացում:
  • Պլանների և ծրագրերի մշակում` ընկերության շուկայական դերը, ծավալը և օպտիմալ արդյունքներն ապահովելու համար՝ մեծացնելու ընկերության ազդեցությունն ու մրցունակությունը շուկայում:
  • Մատակարար կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների փաստաթղթաշրջանառության ապահովում. նամակագրության վարում և վերահսկողականություն:
  • Գնագոյացման գործընթացի մասնակցություն:
  • Համեմատական աղյուսակների պատրաստում:
  • Կոմերցիոն գործունեության հետ կապված այլ հանձնարարականների կատարում:

 

Աշխատավարձը՝ Պայմանագրային. ըստ պայմանավորվածության նաև % վաճառքներից

Դրույքաչափը՝ Լրիվ

Աշխատանքային ժամերը՝ Երկ. – Ուրբ. 10:00-18:30, շաբաթ օրը 11:30-13:30

Գտնվելու վայրը՝ Երևան - Սևան մայրուղի 1-ին կմ. Հյուսիսային ավտոկայանի դիմաց

 

Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին և հետաքրքրված եք ներկայացված աշխատանքով, խնդրում ենք ուղարկել CV impextrading.gd@gmail.com էլ. փոստի հասցեին՝ վերնագրի (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը: